Logo

Անչելոտին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը

19:50 / 01.09.2023Չեմպիոնների լիգա
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը։ Մոնակոյում կայացած վիճակահանության արդյունքում «Արքայական ակումբը» հայտնվել էր C խմբում, որտեղ մրցաշարի 14-ակի գավաթակրի մրցակիցներն են իտալական «Նապոլին», պորտուգալական «Բրագան» ու գերմանական «Ունիոն Բեռլինը»։

«Անցած մրցաշրջանում «Նապոլին» ֆանտաստիկ էր։ Նրանք գրեթե նույն կազմն ունեն։ Եկել է նոր մարզիչ, որին ես շատ լավ գիտեմ։ «Նապոլին» անցած տարի գերազանց պայքարեց ու հասավ մինչև քառորդ եզրափակիչ։

«Ունիոնը» ևս հրաշալի թիմ է։ Նրանց խաղը պաշտպանությունում տպավորում է ինձ։ Մենք պետք է նաև հարգենք «Բրագային»։ Այդ թիմը ցուցադրում է լավ ֆուտբոլ, ինչպես ավանդաբար անում են պորտուգալական ակումբները»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ «Ռեալը» Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանում հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց անգլիական «Մանչեսթեր Սիթիին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա