Logo

Անչելոտին` Մբապեի մասին

16:56 / 23.11.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ակումբի հարձակվող Կիլիան Մբապեի մասին։

«Անհաջող շրջան բոլոր հարձակվողների մոտ լինում է։ Երբ նրանք գոլի հեղինակ չեն դառնում, հիասթափվում են։ Տեսնում եմ, որ Կիլիանը մոտիվացված է և ուրախ մարզումների ժամանակ։ Վաղ թե ուշ այդ վատ շրջանն ավարտվելու է։ Նա կենդանական բնազնդներ ունի և ցույց կտա դրանք։

Ես չեմ պատրաստվում նրան սովորեցնել` ինչպես խաղալ հարձակվելիս։ Այդ նա պետք է ինձ սովորեցնի։ Ես չեմ կարծում, որ նա պետք է խաղա պաշտպանությունում»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ ֆրանսիացի Մբապեն 2024 թ. ամռանն է ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Արքայական ակումբ», 16 խաղում խփել 8 գոլ, կատարել 2 արդյունավետ փոխանցում։ Նախորդ չորս պաշտոնական խաղերում նա չի կարողացել գրավել մրցակիցների դարպասը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա