Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի վնասվածքի մասին:
«Կիլիանի վնասվածքը լուրջ չէ: Նա չի խաղա «Ռայոյի» դեմ, բայց մեզ հետ կմեկնի Կատար»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Madrid Zone-ը:
Հիշեցնենք, որ Մբապեն «Ատալանտայի» դեմ (3-2) Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի խաղում ձգել էր մկանը:
«Արքայական ակումբը» դեկտեմբերի 18-ին Կատարում Միջմայրցամաքային գավաթի եզրափակիչում մրցելու է «Ալ Հիլալ» (Եգիպտոս) - «Պաչուկա» (Մեքսիկա) զույգի հաղթողի հետ: