Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում պատմական ցուցանիշ կգրանցի։
Opta Sports-ը գրում է, որ Անչելոտին դառնալու է պատմության մեջ առաջինը, որը Չեմպիոնների լիգայում գլխավոր մարզչի պաշտոնում անցկացնելու 200-րդ հանդիպումը։
Այդ ցուցանիշով իտալացի մասնագետին հաջորդում են Ալեքս Ֆերգյուսոնը (190 հանդիպում) և Արսեն Վենգերը (184)։ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան եզրափակում է լավագույն քառյակը, կատալոնացի մասնագետն «Արքայական ակումբի» դեմ մրցավեճում անցկացնելու է 170-րդ հանդիպումը։ Հնգյակում է նաև Ժոզե Մոուրինյուն (151)։
«Ռեալ Մադրիդ» - «Մանչեսթեր Սիթի» դիմակայության առաջին խաղը կկայանա ապրիլի 9-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին և կլինի «Fast Sports»-ի ուղիղ եթերում։


