Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ասուլիսի ժամանակ լրագրողին կոշտ պատասխան է տվել Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի մասին հարցին։
«Ես չեմ ճանաչում ձեզ։ Երևի, դուք այն նորեկներից եք, որոնք չիգտեն, որ ես չեմ խոսի այդ մասին։ Ես չեմ անդրադառնա այդ հարցին»,- ասել է իտալացի մասնագետը, հաղորդում է Football Espana-ն։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Ռեալը» հունվարին կկատարի Մբապեի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու վերջին փորձը։
Հիշեցնենք, որ Մբապեն 2017 թվականի ամռանն է «Մոնակոյից» տեղափոխվել ՊՍԺ, որի հետ պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո: