Logo

Անչելոտին՝ Կրոսի և Մոդրիչի ապագայի մասին

14:15 / 15.05.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է կիսապաշտպաններ Լուկա Մոդրիչի և Տոնի Կրոսի ավարտվող պայմանագրերի մասին:

«Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո ակումբը կզրուցի Կրոսի և Մոդրիչի հետ, դրանից հետո ամեն ինչ պարզ կդառնա»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Madrid Zone-ը:

Հիշեցնենք, որ 38-ամյա Մոդրիչն ընթացիկ մրցաշրջանում մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 43 հանդիպում, դարձել է 2 գոլի և 8 ասիստի հեղինակ: 34-ամյա Կրոսը 46 խաղում խփել է 1 գոլ և կատարել է 9 արդյունավետ փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ