Logo

Անչելոտին կկանգնի դատարանի առաջ

10:15 / 12.07.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հարկային զեղծարարությունների կասկածանքով կկանգնի դատարանի առաջ:

Marca-ի հաղորդմամբ՝ իտալացի մասնագետը մեղադրվում է 2014 թվականին 400 հազար եվրո եկամուտ թաքցնելու մեջ, որը վաստակել է իմիջային իրավունքներից:

Չնայած այն հանգամանքին, որ դատավորի կարծիքով Անչելոտին չի հայտարագրել գումարը, հետաքննությունը ցույց է տվել, որ մարզիչը լիովին անմեղ է 2015 թվականին իրեն վերագրվող իրավախախտման դեպքում:

Ամենայն հավանականությամբ, առաջիկայում կայանալիք դատական նիստի ժամանակ իտալացին կհամաձայնվի պայմանական ազատազարկման տարբերակին՝ առանց տուգանք վճարելու անհրաժեշտության:

Հիշեցնենք, որ 64-ամյա Անչելոտին «Ռեալը» երկրորդ անգամ գլխավորել է 2021 թվականի հուլիսին՝ այդ պաշտոնում փոխարինելով Զինեդին Զիդանին: «Ռեալի» հետ նա երկու տարում հաղթել է Չեմպիոնների լիգան, աշխարհի ակումբային առաջնությունը, Իսպանիայի առաջնությունն ու երկրի Սուպերգավաթը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ