Logo

Անչելոտին խոսել է «Լաս Պալմասի» դեմ խաղում Մոդրիչին պահեստայինների նստարանին թողնելու մասին

14:55 / 28.09.2023Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա Լիգայի 7-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 2-0 հաշվով հաղթեց «Լաս Պալմասին»։

Խաղից հետո կայացած ասուլիսի ժամանակ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել է խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, որը խաղաժամանակ չստացավ։

«Ես այդ թեմայով չեմ զրուցել Լուկայի հետ։ Ֆուտբոլիստները հասկանում են, թե երբ է անհրաժեշտ հանգստանալ, երբ պետք է փոխարինվել։ Բելինգեմը նույնպես չխաղաց։ Փորձում եմ ճիշտ կատարել ռոտացիան»,- նշել է իտալացի մասնագետը։

38-ամյա Մոդրիչը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Լա Լիգայի 6 հանդիպման, որոնցից միայն երկուսում է եղել մեկնարկային կազմում։ Կիսապաշտպանը դեռևս աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա