Logo

Անչելոտին՝ իր և Վինիսիուսի ապագայի մասին

00:04 / 29.01.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է իր և ակումբի վինգեր Վինիսիուսի ապագայի մասին:

«Իմ՝ «Ռեալից» հեռանալու մասին լուրերը ճիշտ չեն։ Ես և ակումբը ցանկանում ենք համագործակցել որքան հնարավոր է երկար։ Զգում եմ, որ «Ռեալը» հավատում է ինձ։

Սաուդյան Արաբիայի փողե՞րը. Վինիսիուսը ցանկանում է մնալ «Ռեալում»»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ Onda Cero պարբերականը գրել էր, թե Անչելոտին որոշել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ «Արքայական ակումբից»։

As-ն էլ հայտնել էր, թե Սաուդյան Արաբիայից տրանսֆերային գլխապտույտ առաջարկ են պատրաստում Վինիսիուսի համար։ Արաբական լիգայի ներկայացուցիչը պատրաստ է ռեկորդային 300 միլիոն եվրո վճարել բրազիլացու տրանսֆերի համար: 24-ամյա եզրային հարձակվողին նույնպես ապշեցուցիչ առաջարկ է նախապատրաստվում՝ 1 միլիարդ եվրո 5 տարվա համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա