
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին բացատրել է՝ ինչու թիմի հարձակվող Գարեթ Բեյլը խաղադաշտ դուրս չի գալիս։
«Բեյլը վնասվածք չունի, նա իրեն լավ է զգում։ Նա նվիրված է գործին, քանի որ պայմանագրի ժամկետին 6 ամիս է մնացել, բայց իրեն համարավետ չի զգում։ Եթե նա վախենում է վնասվածք ստանալուց՝ մենք պետք է հասկանանք։
Վնասվածքների մասին տեղեկություն չհայտնելը սովորական բան է, պետք է հարգել ամեն մարդու անձնական կյանքը։ Մենք հույս ունենք, որ նա կվերադառնա այս հանգստյան օրերին Իսպանիայի սուպերգավաթի շրջանակում կայանալիք «Վալենսիայի» դեմ խաղին»,- Անչելոտիի խոսքն է հաղորդում Marca-ն։