Logo

Անչելոտին հայտարարել է, որ Il Giornale-ը սխալ է մեկնաբանել իր խոսքը

23:42 / 10.06.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ իտալական Il Giornale պարբերականը սխալ է մեկնաբաանել իր խոսքը:

«Il Giornale-ին տված իմ հարցազրույցում ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության մասին իմ խոսքը սխալ է մեկնաբանվել: Ոչինչ չի կարող ավելի հեռու լինել իմ հետաքրքրությունից, քան դուրս գալ մրցաշարից, որը, կարծում եմ, կարող է հիանալի հնարավորություն լինել «Ռեալի» հետ մեծ տիտղոսների պայքարը շարունակելու համար»,- գրել է իտալացի մասնագետն X-ի միկրոբլոգում:

Պարբերականի հրապարակած հարցազրույցում Անչելոտիի խոսքը շարադրվել էր այսպես.

«ՖԻՖԱ-ն մոռանում է, որ խաղացողներն ու ակումբները չեն մասնակցելու այս մրցաշարին։ «Ռեալի» մեկ խաղը բերում է 20 միլիոն եվրո եկամուտ, ՖԻՖԱ-ն ցանկանում է մեզ այս գումարը տրամադրել ամբողջ մրցաշարի համար: Շատ վատ է: Մյուս ակումբները, նաև մենք կհրաժարվենք մասնակցել այս մրցաշարին»:

«Արքայական ակումբն» այդ հարցազրույցի հրապարակվելուց հետո պաշտոնապես հայտարարել էր, որ կմասնակցի 2025 թվականին ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնությանը:

Ակումբային Մունդիալը կանցկացվի 2025 թվականի հունիսի 15-ից հուլիսի 13-ը։ Նոր ձևաչափով մրցաշարին կմասնակցեն 6 մայրցամաքների 32 թիմեր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա