Logo

Անչելոտին նույնպես կարծում է, որ Ռոնալդուն լավագույնն է պատմության մեջ

16:57 / 04.02.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարծում է, որ «Ալ Նասրի» հարձակվող, «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն լավագույնն է պատմության մեջ:

«Ռոնալդուն մի մեծ դարաշրջանի խորհրդանիշ է: Ինձ համար նա լավագույնն է: Նրա գոլերն օգնում էին ինձ, որ հանգիստ լինեմ տեխնիկական գոտում»,- ասել է իտալացին «Լեգանեսի» դեմ խաղին նախորդած ասուլիսին:

Ավելի վաղ Կրիշտիանու Ռոնալդուն կարծիք էր հայտնել, որ ինքը լավագույնն է ֆուտբոլի պատմության մեջ:

Ռոնալդուն կարիերայում 923 գոլ է խփել, որոնցից 450-ը՝ «Արքայական ակումբում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ