Logo

Անչելոտին գերազանցել է Ֆերգյուսոնի ռեկորդը Չեմպիոնների լիգայում

15:31 / 09.11.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ռեկորդակիր է դարձել Չեմպիոնների լիգայում հաղթանակների ցուցանիշով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Պորտուգալական «Բրագայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում հաղթանակը (3-0) իտալացի մասնագետի համար 116-րդն էր գլխավոր եվրագավաթում։

64-ամյա Անչելոտին գերազանցել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի ռեկորդը (115 հաղթանակ)։

Բացի այդ, դա իտալացու կարիերայում 1300-րդ հանդիպումն էր գլխավոր մարզիչի պաշտոնում։

Չեմպիոնների լիգայում Անչելոտին անցկացրել է 195 հանդիպում։ Նրա գլխավորությամբ այդ մրցաշարում խաղացել են նաև իտալական «Պարման», «Յուվենտուսը», «Միլանը», «Նապոլին», անգլիական «Չելսին», ֆրանսիական ՊՍԺ-ն ու Մյունխենի «Բավարիան»։ «Միլանի» (2003, 2007) ու «Ռեալի» (2014, 2022) հետ մարզիչը 2-ական անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա