Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի մեկնաբանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը:
Մակրոնը հույս էր հայտնել, որ «Ռեալը» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին թույլ կտա մասնակցել Օլիմպիական խաղերին:
«Չեմ կարող մեկնաբանել Ֆրանսիայի նախագահի խոսքը։ Ես դրա իրավունքը չունեմ»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Real France-ը:
Հիշեցնենք, որ Մբապեն մայիսի 10-ին հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ֆրանսիական ՊՍԺ-ից: Բազմաթիվ հեղինակավոր աղբյուրներ հայտնում են, որ 25-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում կհամալրի «Ռեալի» կազմը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արքայական ակումբն» իր խաղացողներին թույլ չի տա հանգստանալու փոխարեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը մասնակցել Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին:


