Նիդերլանդների հավաքականի և «Միլանի» լեգենդար ֆուտբոլիստ Ռուդ Գուլիտը խոսել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի մասին՝ նշելով, որ նրան համարում է լավագույնն աշխարհում:
«Անչելոտին ավելի լավն է, քան Գվարդիոլան և Ֆերգյուսոնը՝ հաշվի առնելով, թե ինչ հաջողություններ է գրանցել Չեմպիոնների լիգայում: Նա եվրոպական ֆուտբոլի արքան է: Ինչպես Պեպը, այնպես էլ Սըր Ալեքսը պատմության մաս են կազմում, բայց տեսեք, թե ինչ է անում Անչելոտին: Նա արքաների արքան է, լավագույնը, ու ես հպարտ եմ նրանով»,- Գուլիտի խոսքը փոխանցում AS-ը:
Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտին մարզիչների շարքում ամենաշատն է հաղթել Չեմպիոնների լիգան, երկու անգամ «Միլանի» ղեկին, երկու անգամ՝ «Ռեալի»: