Logo

Անչելոտին երկարաձգեց «Ռեալի» հետ պայմանագիրը

16:56 / 29.12.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մադրիդի «Ռեալը» երկարաձգել է թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ գործող պայմանագիրը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Իտալացի մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ 64-ամյա Անչելոտիի նախորդ պայմանագրի ժամկետը լրանում էր այս մրցաշրջանի վերջում։

Կառլո Անչելոտին 2021 թվականին է վերադարձել «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնին, որը զբաղեցրել է նաև 2013-2015 թվականներին։ «Արքայական ակումբի» հետ իտալացին նվաճել է 10 տիտղոս՝ դառնալով Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր, աշխարհի ակումբային առաջնության կրկնակի չեմպիոն, Իսպանիայի չեմպիոն, սուպերգավաթակիր ու կրկնակի գավաթակիր և Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ