Կառլո Անչելոտին («Ռեալ Մադրիդ») խոսել է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից Չավիի հավանական հեռացման մասին.
«Չեմ ցանկանում մեկնաբանեմ այդ լուրերը։ Ես շատ եմ հարգում Չավիին` որպես մարզիչի և մարդու։ Նա հիանալի աշխատանք է կատարել։ Նրան ամենայն բարիք եմ մաղթում ապագայում»,- նշել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը, որի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք` ավելի վաղ «Բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան որոշել է պաշտոնանկ անել Չավիին։ Ֆունկցիոները հիասթափված և զայրացած է մարզչի վերջին հայտարարությունից։ 44-ամյա մասնագետը դժգոհել էր ակումբի ֆինանսական վիճակից և հայտնել, որ այդ տեսանկյունից «Բարսելոնան» չի կարող մրցել Մադրիդի «Ռեալի» հետ։