Մադրիդի «Ռեալը» գլխավորող Կառլո Անչելոտին անդրադարձել է Չավի Էրնանդեսի՝ կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում մնալու մասին որոշմանը։
«Նա լավ աշխատանք է կատարում «Բարսելոնայում» և լավ գիտի այդ ակումբը։ Ինձ թվում է, որ նա ճիշտ որոշում է կայացրել»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է AS-ը։
Հիշեցնենք, որ 44-ամյա մարզիչը 2021 թվականի նոյեմբերից է գլխավորում կատալոնական ակումբը։ «Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպանի գլխավորությամբ թիմը 2023-ին դարձել էր Իսպանիայի չեմպիոն ու սուպերգավաթակիր։
Իսպանիայի առաջնության ավարտից 6 տուր առաջ երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնան» 11 միավոր հետ է առաջատար «Ռեալից», որին նախորդ խաղում պարտվել էր 2-3 հաշվով։