Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի գործակալ Ֆրանկ Տրիմբոնին ժամանել է Բրազիլիա՝ ուսումնասիրելու տեղի ֆուտբոլի առանձնահատկությունները, հայտնում է UOL-ը:
63-ամյա իտալացի մասնագետի ներկայացուցիչը հանդիպել է նաև Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնյաների հետ: Ճանապարհորդության ընթացքում Տրիմբոնիին ուղեկցել է Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ժիլբերտո Սիլվան:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Անչելոտին հարավամերիկյան թիմը մարզելու գլխավոր հավակնորդներից է:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Կատարում կայացած աշխարհի առաջնությունում անհաջող ելույթից հետո Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացել էր Տիտեն: