Logo

Անչելոտի. «Որոշակի տագնապ կա «Բավարիայի» դեմ խաղից առաջ»

21:42 / 07.05.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման մասին:

«Շատ ուրախ ենք, քանի որ հնարավորություն ունենք դուրս գալ ևս մեկ մրցաշարի եզրափակիչ՝ չնայած հանդիպած բոլոր դժվարություններին։ Չափազանց մոտիվացված ենք և ցանկանում ենք ցուցադրել մեր լավագույն ֆուտբոլը։

Մենք նման ենք «Բավարիային». նրանք նույնպես ունեն մեծ ավանդույթներ, հարուստ պատմություն և բազմաթիվ հաղթանակներ։ Կարևոր է, որ մենք հարգում ենք միմյանց։

Մենք լավատես ենք և հույս ունենք լավ արդյունքի հասնել պատասխան խաղում: Կարող է կախարդական գիշեր լինել ակումբի և երկրպագուների համար, բայց գիտակցում ենք, որ որոշակի դժվարությունների ենք բախվելու։ Որոշակի տագնապ կա պատասխան խաղից առաջ։ Մեզ մոտիվացնում է այն միտքը, որ կարող ենք եզրափակիչ դուրս գալ։

Եթե որոշումս չփոխեմ վերջին պահին, ապա դարպասը կպաշտպանի Անդրեյ Լունինը։ Կուրտուան լավ մարզավիճակում է, բայց նոր է ապաքինվել ծանր վնասվածքից. նրան ժամանակ է հարկավոր»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Diario AS-ը։

«Ռեալ» - «Բավարիա» դիմակայության պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 8-ին։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին և կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում։ Մյունխենում կայացած առաջին խաղում գրանցվել է 2-2 հաշիվը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա