Logo

Անչելոտի. «Վինիսիուսն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, երկրորդը Բելինգեմն է, երրորդը՝ Ռոդրիգոն»

13:37 / 11.02.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Լա լիգայի 24-րդ տուրում տանը 4-0 հաշվով կատալոնական «Ժիրոնային» հաղթելուց հետո գովել է իր ֆուտբոլիստներին:

«Վինիսուսը բարձր մակարդակի հանդիպում անցկացրեց: Նա շատ կարևոր դերակատար է լինում խաղադաշտում, երբ լինում է այս մակարդակում։ Այսպիսի խաղամակարդակում Վինին լավագույնն է աշխարհում: Երկրորդը Բելինգհեմն է, երրորդը՝ Ռոդրիգոն, չորրորդը՝ Կրոսը...»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը:

Անչելոտին նաև արձագանքել է ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին:

«Մբապե՞ն: Իմ ֆուտբոլիստներն ամենալավն են: Դու այլ թիմի ֆուտբոլիստի անուն ես տալիս»:

Հիշեցնենք, որ Անչելոտիի գլխավորած թիմը 61 միավորով Լա լիգայի առաջատարն է, մադրիդյան գրանդը 5 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնային»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ