«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչում «Ռեալ Սոսյեդադի» արգելքը հաղթահարելու մասին:
«Վինիսիուսի հետ լուրջ խոսակցություն ունեցա: Նրան ասացի, որ կփոխարինեմ, եթե շարունակի այդպես խաղալ: Այդ զրույցից հետո ամեն ինչ փոխվեց, նա իր իրական խաղամակարդակը ցույց տվեց ու 2 գոլային փոխանցում կատարեց: 4 գոլ ընդունելը լավ չէ, բայց թիմի ընդհանուր խաղից շատ գոհ եմ», - իտալացու խոսքն է մեջբերում Marca-ն:


