Logo

Անչելոտի. «Վալվերդեն այս պահին աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկն է»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
18:26 / 30.10.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ընթացիկ մրցաշրջանում թիմի ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեի ելույթների մասին:

«Կարծում եմ, որ նա այս պահին աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկն է: Նրա աճը շատերի համար անակնկալ էր: Խաղադաշտում նա կարող է անել գրեթե ամեն բան»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Վալվերդեն Իսպանիայի ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» լավագույն ռմբարկուն է՝ 6 գոլ:

Լա լիգայի 11 տուրերից հետո մադրիդյան ակումբը 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը «Բարսելոնայի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ