«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Ռեալ Սոսյեդադի» հետ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղին ընդառաջ՝ ասուլիսի ընթացքում, արձագանքել է Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասի հայտարարություններին:
«Տեբասը չափազանց շատ է խոսում «Ռեալի» մասին: Իմ՝ ակումբում եղած ժամանակահատվածում նա բազմաթիվ հայտարարություններով վիրավորել է թիմի միլիոնավոր երկրպագուներին: Իսպանական ֆուտբոլը լուրջ խնդիրներ ունի, և Տեբասը պիտի կենտրոնանա այդ խնդիրները լուծելու ուղղությամբ», - իտալացու խոսքն է մեջբերում Marca-ն:
Տեբասն օրեր առաջ հայտարարել էր, որ «Ռեալը» միշտ լաց է լինում ու դժգոհում ամեն ինչից: