Logo

Անչելոտի․ «Սա բոլորովին այլ ոչ-ոքի էր»

15:14 / 30.09.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել է Իսպանիայի Լա լիգայի 8-րդ տուրի կենտրոնական խաղում «Աթլետիկոյի» հետ ոչ-ոքիին (1-1)։

«Կարծում եմ, որ մրցավարը ճիշտ վարվեց՝ դադարեցնելով հանդիպումը։ Ոչ ոք չէր ցանկանում կանգ առնել, բայց ես ճիշտ եմ համարում նրա որոշումը։ Սա բոլորովին այլ ոչ-ոքի էր, քանի որ մենք շատ մոտ էինք հաղթանակին։ Ցավալի է, որ գոլ բաց թողեցինք վերջին րոպեներին։

Ես միշտ դրական եմ մտածում։ Ոչ-ոքին այստեղ կարող է լավ պահ լինել։ Մենք միավոր վաստակեցինք առաջատարներից մեկի դեմ խաղում»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» Լա լիգայում անպարտելի շարքը հասցրել էր 40-ի, սակայն առաջնության չորրորդ խաղում անընդմեջ չկարողացավ հաղթել «Աթլետիկոյին»։

«Ռեալը» միավորների քանակը հասցրել էր 18-ի և առաջատար կատալոնական «Բարսելոնային» զիջում է 3 միավորով։ «Աթլետիկոն» 16 միավորով երրորդ տեղում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ