Logo

Անչելոտի. ««Ռեալը» կատարյալ խաղ անցկացրեց»

10:58 / 12.02.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գոհունակություն է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղից (3:2) հետո:

«Ես հանգիստ եմ և գոհ: Մենք փոքր առավելություն ստացանք պատասխան խաղից առաջ: Բոլոր առումներով կատարյալ հանդիպում էր: Բոլորը ջանասիրաբար աշխատում էին, շատ գոլային պահեր ստեղծեցինք:

Արժանի հաղթանակ էր, պարտվում էինք, բայց չհանձնվեցինք: Մեր հարձակման քառյակը շատ արդյունավետ էր: Գոլային պահեր էինք ստեղծում տեղաշարժերի և վարպետության շնորհիվ: Լավ չպաշտպանվեցինք միայն մի քանի դրվագում»,- իտալացու խոսքն է մեջբերում Marca-ն:

«Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» պատասխան խաղը կկայանա փետրվարի 19-ին և կցուցադրվի FAST TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ