«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարծում է, որ մադրիդյան գրանդի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պետք է խաղա այնքան, որքան ցանկանում է, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Լուկան պետք է խաղա այնքան, որքան ցանկանում է: Մոդրիչը նվեր է ֆուտբոլի համար: Այն ամենը, ինչ նա անում է, հիասքանչ է: «Ռեալը» բախտավոր է նրա նման լեգենդ ունենալու համար»,- ասել է իտալացի մասնագետը:
Հիշեցնենք, որ 39-ամյա ֆուտբոլիստը 2012 թվականից է հանդես գալիս «Արքայական ակումբում»: Կողմերի պայմանագրի ժամկետը կսպառվի մրցաշրջանի ավարտին:
🚨⚪️ Carlo Ancelotti on Luka Modric’s contract: “Luka has to continue as long as he wants”.
— Fabrizio Romano (@FabrizioRomano) February 24, 2025
“Modrić is a gift for football. Everything he does, he does very well. Real Madrid are lucky to have a legend like him”. pic.twitter.com/eZj3fxiLCE


