Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել է Բրազիլիայի ազգային հավաքականը հնարավոր գլխավորելուն, հաղորդում է ESPN-ը:
«Իմ պայմանագիրն ամեն ինչ ասում է: Ես ավելացնելու ոչինչ չունեմ: Մեծ համակրանք ունեմ Բրազիլիայի հավաքականի, նրա խաղացողների և երկրպագուների նկատմամբ, բայց ես պայմանագիր ունեմ Մադրիդի «Ռեալի» հետ»,- ասել է իտալացի մասնագետը:
65-ամյա մասնագետի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը: