Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի՝ կատալոնական «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին:
«Մեսին կարող է անել այն, ինչ ցանկանում է, «Բարսելոնան»՝ նույնպես։ Ինձ համար դա խնդիր չէ։ Ինձ դուր է գալիս Մեսին՝ որպես ֆուտբոլիստ: Լեոյի հնարավոր վերադարձը հիանալի կլինի Իսպանիայի առաջնության համար»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է As-ը:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը «Բարսելոնայում» խաղացել էր 2005-2021 թվականներին, արգենտինացին կատալոնական ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է: ՊՍԺ-ի հետ 35-ամյա հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչև հունիսի 30-ը: