Logo

Անչելոտի. «Կլոպի հետ մեկուկես տարի ենք անցկացրել Լիվերպուլում կորոնավիրուսի համավարակի ժամանակ»

10:16 / 21.02.2023Ֆուտբոլ
Կառլո Անչելոտի-Յուրգեն Կլոպ

Իսպանիայի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» գլխավորող Կառլո Անչելոտին անգլիական «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղից առաջ գովեստի խոսքեր է ասել է մրցակցի գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հասցեին:

«Կլոպի հետ հիանալի հարաբերություններ ունենք: Միասին մեկուկես տարի ենք անցկացրել Լիվերպուլում կորոնավիրուսի համավարակի ժամանակ: Շատ էինք շփվում, նաև փոխանակվում էինք նվերներով: Կլոպը շատ հաճելի ու դրական անձնավորություն է»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլ» - «Ռեալ» հանդիպումը փետրվարի 21-ին կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին ու կցուցադրվի «Վիվառո Սպորտ +»-ի ուղիղ եթերում: Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարի եզրափակիչում Կառլո Անչելոտիի թիմը նվազագույն հաշվով հաղթել էր «Լիվերպուլին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ