Logo

Անչելոտի. «Հուսով եմ՝ Ասենսիոն կմնա «Ռեալում»»

23:28 / 13.04.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի մասին:

«Հուսով եմ՝ նա կմնա «Ռեալում»: Շատ կարևոր է թիմում Մարկոյի պես ֆուտբոլիստ ունենալը, քանի որ նա միշտ կարող է օգնել իր գոլերով և արդյունավետ փոխանցումներով: Ես Ասենսիոյին վստահում եմ, իսկ նա միշտ գոլ է խփում»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Ռեալը» 2-0 հաշվով հաղթեց «Չելսիին», իսկ 27-ամյա ֆուտբոլիստը դարձավ երկրորդ գոլի հեղինակը:

Ասենսիոյի պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ նա ազատ գործակալի կարգավիճակում կարող է միանալ կատալոնական «Բարսելոնային»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա