Logo

Անչելոտի. «Եթե Վինիսիուսը լիարժեք պատրաստ չլինի, կհրավիրեմ մեկ այլ խաղացողի»

18:44 / 01.12.2025Ֆուտբոլ
null

Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է, թե ինչ սկզբունքով է կազմելու աշխարհի 2026թ. առաջնության հայտացուցակը, գրում է ESPN-ը։

«Բազմաթիվ ֆուտբոլիստներ շատ լավն են, ու ես պետք է ընտրություն կատարեմ նրանց միջև, ովքեր լիարժեք պատրաստ կլինեն։ Սա վերաբերում է ոչ միայն Նեյմարին, այլև, օրինակ, Վինիսիուսին։

Եթե Վինիսիուսը լիարժեք պատրաստ չլինի, կհրավիրեմ մեկ այլ խաղացողի, քանի որ սա այնպիսի թիմ է, որը հատկապես հարձակման գծում ունի վարպետության բարձր մակարդակ։ Մենք, իրոք, հիանալի հարձակվողներ ունենք։

Նեյմարին շատ տաղանդավոր խաղացող եմ համարում, բայց նրա բախտը վնասվածքների հարցում չի բերել, դրանց պատճառով օպտիմալ մարզավիճակ չի կարողանում հավաքել»,- ասել է իտալացի մասնագետը։

Նեյմարը տարբեր վնասվածքների պատճառով Բրազիլիայի հավաքականում հանդես չի եկել 2023թ. հոկտեմբերի 18-ից հետո։ Նա 79 գոլով «Պենտակամպեոնների» պատմության մեջ գլխավոր ռմբարկուն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ