Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին իտալացի դերասան Ջակոմո Պորետիի փոդքաստում խոսել է իր մարզական ապագայի մասին:
«Ես երբեք «Ռեալից» հեռանալու որոշում չեմ կայացնի, դա կանի նախագահը։ Ես նման որոշումներ չեմ կայացնում, վաղ թե ուշ դա տեղի կունենա»,- ասել է իտալացի մասնագետը:
65-ամյա մասնագետի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2026 թվականի հուլիսի 1-ին: Ավելի վաղ տեղեկություն կար, որ Լևերկուզենի «Բայերը» գլխավորող Խաբի Ալոնսոն կարող է ամռանը փոխարինել Անչելոտիին:


