Logo

Անչելոտի. «Չենք կարող մտածել քննադատության մասին, երբ խաղում ենք երեք օրը մեկ»

23:51 / 07.04.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Լոնդոնի «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջիկա խաղի մասին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ես պարզապես մտածում եմ հանդիպմանը լավ պատրաստվելու մասին, և կարծում ենք, որ մենք լավ ենք պատրաստվել: Կուռ կոլեկտիվի ենք հանդիպելու: Մենք հստակ մոտեցում ունենք և կփորձենք դա իրականացնել վաղը: Թիմը ֆիզիկական լավ վիճակում է, և մենք կարող ենք վաղը խաղալ ինտենսիվությամբ:

Այս մրցաշարում փորձը շատ կարևոր է: Սա շատ կարևոր մրցաշար է: Շատ կարևոր է ունենալ խաղացողներ, որոնք մասնակցել են նման խաղերի, քանի որ դա օգնում է երիտասարդներին և ավելի մեծ վստահություն է հաղորդում նրանց:

Մենք չենք կարող մտածել քննադատության մասին, երբ խաղում ենք երեք օրը մեկ: Վերլուծել և գնահատել ենք «Վալենսիայի» դեմ հանդիպումը: Այժմ մենք պետք է լավ պատրաստվենք այս խաղին, որը կարևոր 90 րոպե է: Դրանք որոշիչ չեն լինի, քանի որ ևս 90 րոպե կա «Բեռնաբեուում»»,- ասել է իտալացի մասնագետը:

«Արսենալ» - «Ռեալ» խաղը տեղի կունենա ապրիլի 8-ին, Երևանի ժամանակով 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ 1» հեռուստաալիքի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ