Logo

Անչելոտի. «Չեմ կարծում, թե «Ռեալում» իմ ապագան կախված է «Արսենալի» դեմ խաղից»

21:21 / 15.04.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Լոնդոնի «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղի մասին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Մենք փորձում ենք փոխել մեր մտածելակերպը և լավ խաղ ցուցադրել՝ մեր գլխով, մեր սրտով և մեր խիզախությամբ: Թիմը մոտիվացված է, լավ մարզավիճակում ենք: Սառը գլուխը շատ կարևոր կլինի՝ հանդիպումը լավ վերահսկելու համար:

«Ռեալն» ունի բոլոր ռեսուրսները, որոնք մեզ անհրաժեշտ են՝ դիմակայության պատկերը փոխելու համար: Պարզապես պետք է յուրաքանչյուր խաղացողից առավելագույնը քաղենք: 

Չեմ կարծում, թե «Ռեալում» իմ ապագան կախված է «Արսենալի» դեմ խաղից:

Վաղը կփորձենք խաղալ բարձր ինտենսիվությամբ՝ մեծ ճնշում գործադրելով: Մենք չգիտենք, թե արդյոք կարո՞ղ ենք հասնել ցանկալի արդյունքի, բայց միակ վստահությունը, որ ունենք, այն է, որ մենք տալու ենք մեր առավելագույնը:

«Սանտիագո Բեռնաբեուի» մթնոլորտը մեզ շատ է օգնել, և դա նորից կանի: Նույն խաղադաշտն է և խոտի գույնը նույնն է, բայց մեր շուրջը կա մի մթնոլորտ, որը մղում է առաջ»,- ասել է իտալացի մասնագետը:

«Արսենալ Սթեդիումում» կայացած խաղում «Ռեալը» պարտվել է 0-3 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում և ժամը 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ