Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատասխանել է այն հարցին, թե արդյոք քննադատությունն ազդում է հարձակվողներ, ֆրանսիացի Կիլիան Մբապեի և բրազիլացի Վինիսիուս Ժունիորի վրա:
«Չեմ կարծում, թե դա նրանց անհանգստացնում է։ Նրանք լավ են մարզվում։ Նրանց խաղը գնալով ավելի լավն է դառնում: Շատերը մոռանում են, որ մարզումները սկսել են միայն օգոստոսի 9-ին։ Տղաները չկարողացան նախամրցաշրջանային հավաքին մասնակցել, սակայն հանդիպումների ընթացքում արդեն բարելավեցին իրենց մարզավիճակը։ Նրանք առողջ են ու երջանիկ»,- իտալաացի մասնագետի խոսքը մեջբերում է AS-ը։
Ընթացիկ մրցաշրջանում թիմի նորեկ Մբապեն 5 խաղում դարձել է երեք գոլի հեղինակ, իսկ Վինիսիուսը նույնքան մրցավեճում խփել է մեկ գոլ և կատարել երեք ասիստ: