Logo

Անչելոտի. «Կարևոր մարտահրավեր է»

17:06 / 10.02.2023Ֆուտբոլ
null

Եվրոպական Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Ասիայի Չեմպիոնների լիգայի հաղթող, Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլյալի» դեմ աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ հանդիպման մասին:

«Կարևոր մարտահրավեր է, շատ կարևոր տիտղոս, քանի որ դժվար է դուրս գալ աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ: «Ռեալը» հարգում է բոլոր եզրափակիչները: Սա շատ երկար ճանապարհորդության ավարտն է: Խնդրում եմ թիմին վայելել խաղը։

Մենք իսկապես ցանկանում ենք հաղթել, քանի որ դա մեզ վստահություն կհաղորդի ապագայի համար: Սա իմ 6-րդ եզրափակիչն է 40 տարվա ընթացքում:

Իհարկե, «Բարսելոնայից» և «Մալյորկայից» կրած պարտությունները մեզ ցավ պատճառեցին, բայց մենք դեռ վստահություն ունենք մեր ուժերի նկատմամբ։ Ես դեռ կարծում եմ, որ մեր թիմն ավելի լավն է, քան նախորդ տարի, և մենք լավ ենք ելույթ ունենալու»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Մարոկկոյում անցկացվող ակումբային ԱԱ-ի եզրափակիչը տեղի կունենա փետրվարի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ