Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Վիլյառեալից» կրած պարտությունը (2-3):
«Դժվար խաղ էր, դժվար էր գնդակը վերադարձնելը. նրանք լավ էին վերահսկում գնդակի տեղաշարժը: Ունեինք պահեր և կարող էինք հաշիվը դարձնել 3-1, սակայն դա տեղի չունեցավ:
Մենք վատ էինք պաշտպանվում: Իրականությունն այն է, որ դժվար էր մոտիվացված մնալը 100 տոկոսով. դա լիովին նորմալ է: Կարծում եմ, որ բոլոր ֆուտբոլիստները մոտիվացիայի խնդիր ունեին:
«Բարսելոնայի» դեմ խաղից հետո հոգնածությունը զգալ տվեց: Այս պարտությունը մեզ ցավ է պատճառում, բայց մենք պետք է առաջ շարժվենք»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը:
«Ռեալն» Իսպանիայի առաջնության 28 տուրերից հետո 59 միավորով երկրորդն է և 12 միավոր է զիջում մեկ խաղ պակաս անցկացրած կատալոնական «Բարսելոնային»: «Վիլյառեալը» 47 միավորով 5-րդն է: