Logo

Անչելոտի. ««Բարսելոնայի» դեմ առաջին խաղը որոշիչ չի լինի»

20:30 / 01.03.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է կատալոնական «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության տնային հանդիպումից սպասելիքների մասին:

«Վինիսիուսի խաղին չափից շատ ապավինելը դրական է: Վինիսիուսն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է, ուստի նրա վրա հույս դնելը նորմալ է: Նա լավագույններից մեկն է համաշխարհային ֆուտբոլում։

Սուպերգավաթում մեզ պակասում էր կենտրոնացումը և վստահությունը: Մենք սխալներ թույլ տվեցինք, բայց չեմ կարծում, որ կրկնենք դրանք։ Սա շատ կարևոր հանդիպում է։ Մենք շատ մոտ ենք մեզ համար նշանակալից մրցաշարում հաղթելուն։ Սակայն այս խաղը որոշիչ չի լինի»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ հունվարին Սաուդյան Արաբիայում կայացած Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում «Բարսելոնան» «Էլ Կլասիկոյում» հաղթել էր 3-1 հաշվով: «Ռեալ» - «Բարսելոնա» գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղը տեղի կունենա մարտի 2-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:

«Էլ Կլասիկո». Թիմերի հայտացուցակները (ֆոտո)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ