Logo

Անչելոտի. ««Բարսելոնան» մինչև վերջ պայքարելու է Լա լիգայում չեմպիոնության համար»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
15:40 / 29.10.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարծում է, որ կատալոնական «Բարսելոնան» մինչև վերջ պայքարելու է Լա լիգայում չեմպիոնության համար:

«Ես չգիտեմ՝ արդյոք «Բարսելոնայի» վրա կազդի՞ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը, բայց նրանք մինչև վերջ պայքարելու են Լա լիգայում չեմպիոնության համար:

Ինձ համար դա ակնհայտ է: Մրցաշրջանի ընթացքում պատահում են անհաջող պահեր»,- «Ռեալի» գլխավոր մարզչի խոսքը մեջբերում է Marca-ն:

11 տուրերից հետո «Ռեալը» 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Բարսելոնան» 28 միավորով 2-րդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ