Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Ատալանտայի» դեմ Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի խաղից առաջ հումորով է պատասխանել Կիլիան Մբապեի մասին հարցին:
- Մբապեի երեկվա հարցազրույցը կարո՞ղ է վերջ դնել նրա շուրջ աղմուկին:
- Այսօրվա մամուլի ասուլիսը պետք է առաջինը լիներ առանց Մբապեի մասին հարցերի, բայց դուք հայտնվեցիք և...
Կիլիանի հետ ամեն ինչ կարգին է: Ես նրան վստահություն եմ փոխանցել, որը ֆուտբոլիստին անհրաժեշտ է նոր թիմ տեղափոխվելիս: Վաղվա խաղը կարող է շատ կարևոր լինել Մբապեի համար»,- իտալացու խոսքն է մեջբերում As-ը: