Logo

Անչելոտի. ««Աթլետիկոյի» դեմ առաջին խաղում չենք մտածում դիմակայության ելքը վճռելու մասին»

23:14 / 03.03.2025Ֆուտբոլ
null

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղի մասին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Անչելոտիի նախախաղային ասուլիսի կարևոր արձանագրումները

«Չենք մտածում առաջին խաղում մեծ առավելությամբ հաղթելու և դիմակայության ելքը վճռելու մասին, որովհետև դա հնարավոր չէ:

Վաղվա խաղում նպատակը լավ հանդես գալն ու պատասխան մրցավեճից առաջ առավելություն ունենալն է։

Դերբին միշտ նույնն է. Սա հատուկ խաղ է զգացմունքային տեսանկյունից: «Աթլետիկոն» ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում բոլոր մրցաշարերում: Սիմեոնեն էլ ֆանտաստիկ մարզիչ է, հսկայական աշխատանք է կատարել «Աթլետիկոյում»:

Ֆեդերիկո Վալվերդեն երեկ անհատական մարզում է անցկացրել և իրեն լավ է զգացել։ Նա այսօր կվերադառնա ընդհանուր խմբի մարզումներին, այնուհետև մենք որոշում կկայացնենք նրա` խաղադաշտ դուրս գալու վերաբերյալ»,- ասել է իտալացի մասնագետը:

Հիշեցնենք, որ մադրիդյան գրանդերի առաջին խաղը տեղի կունենա մարտի 4-ին «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում, կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին և կցուցադրվի Fast Sports-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա