Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գովեստի խոսքեր է ասել «Արսենալի» մասին, որի հետ իսպանական թիմն ապրիլի 8-ին մրցելու է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում, հաղորդում է As-ը:
«Շնորհակալ եմ Միկել Արտետային իմ մասին լավ խոսքերի համար: Նա «Արսենալին» կատարյալ թիմ է դարձրել: Այդպիսիք Եվրոպայում շատ չեն: Որոշ թիմեր լավ են խաղում, բայց «Արսենալի» պես կատարյալները քիչ են:
Մեզ կարևոր 90 րոպեներ են սպասում, բայց որոշիչ են լինելու «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում կայանալիք 90 րոպեները»,- ասել է իտալացին:
«Արսենալ» - «Ռեալ Մադրիդ» խաղը ժամը 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ 1»-ի ուղիղ եթերում: