Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ հաղթանակն ու Չեմպիոնների լիգայի 15-րդ գավաթը նվաճելը:
«Ակումբի համար յուրահատուկ իրադարձություն է 10 տարվա ընթացքում Չեմպիոնների լիգայի 6 գավաթ նվաճելը: Ինչպես տեսաք այս եզրափակիչում, այդ տիտղոսը նվաճելտ հեշտ չէ: Դորտմունդի «Բորուսիան» շատ լավ խաղաց, առաջին խաղակեսում նրանք մեզնից ուժեղ և լավն էին։
Առաջին խաղակեսում շատ էինք գնդակը կորցնում, նրանք ուժեղ էին պաշտպանությունից հարձակման անցնելու ժամանակ: Մենք լավ հավասարակշռություն չունեինք։ Նրանք երկու գոլային հնարավորություն ունեցան առաջին խաղակեսում՝ Ադեյեմին և Ֆուլկրուգը կարող էին գրավել մեր դարպասը:
Ընդմիջմանն ասացի, որ պետք է ավելի լավ գործենք: Երկրորդ խաղակեսը լավ դասավորվեց մեզ համար»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է 90min-ը:
Հիշեցնենք, որ «Ռեալը» Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած եզրափակիչում հաղթել էր 2-0 հաշվով՝ գոլերը խփելով հանդիպման վերջնամասում:
64-ամյա Անչելոտիի համար սա մարզչական կարիերայում Չեմպիոնների լիգայի 5-րդ տիտղոսն է: Իտալացին երեք անգամ տիտղոսը նվաճել է «Ռեալի» ղեկին, երկուսը՝ իտալական «Միլանի»:
Իսպանիայի չեմպիոնը նախորդ անգամ գլխավոր եվրագավաթի տիտղոսը նվաճել էր 2021/2022 մրցաշրջանում: