Logo

Անչելոտին մեկնաբանել է «Լայպցիգից» կրած պարտությունը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
10:09 / 26.10.2022ՍՊՈՐՏ
Կառլո Անչելոտի-222

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում գերմանական «Լայպցիգից» կրած պարտությունը (2-3):

«Ցավալի է պարտվելը, բայց մենք պահպանում ենք խմբում առաջին տեղը զբաղեցնելու հնարավորությունը: Խաղը դժվար ստացվեց, քանի որ «Լայպցիգն» օգտագործում էր իր ամենաուժեղ որակը՝ հակագրոհը: Չեմ կարծում, որ մենք մոտիվացիայի պակաս ունեինք:

Վաղ, թե ուշ մենք պետք է պարտվեինք: Ցավալի է, սակայն մեկ պարտության շնորհիվ ավելի շատ բան կարելի է իմանալ, քան՝ տասը հաղթանակով: Մենք այնքան էլ լավ չէինք գործում ստանդարտների ժամանակ, իսկ բաց թողած երկու գոլերից հետո ստիպված էինք այլ կերպ գործել»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է «Ռեալի» պաշտոնական կայքը:

Չեմպիոնների լիգայի 5 տուրերից հետո «Ռեալը» առաջատարն է F խմբում և «Լայպցիգին» գերազանցում է 1 միավորով: «Սերուցքայինները» ժամանակից շուտ փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճել:

Այս խմբից 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճելու հնարավորություն ունեն նաև «Լայպցիգն» ու «Շախտյորը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ