Logo

Անչելոտի. «Մեր երեք գոլերը չեղարկվեցին, դա չափազանց շատ է»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:33 / 20.10.2022ՍՊՈՐՏ
Կառլո Անչելոտի-Էլչե

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում հետնապահ «Էլչեի» նկատմամբ արտագնա հաղթանակը (3-0):

«Մեր գաղափարն էր արագություն հաղորդել հարձակմանը: Ռոդրիգոն ու Բենզեման շատ են շարժվում, մենք շատ լավ տարածություն էինք գրավել, իսկ շարժունակությունը խնդիրներ է ստեղծում մրցակից թիմի համար։

Երբ գոլեր ես խփում, բայց առաջ չես շարժվում: Խաղից դուրս վիճակի պատճառով մեր երեք գոլերը չեղարկեցին, դա չափազանց շատ է: Բայց դա տեղի է ունեցել»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Ռեալն» այս հաղթանակից հետո վաստակած 28 միավորով ամրապնդվել է առաջին տեղում, 9 հանդիպում անցկացրած կատալոնական «Բարսելոնան» 6 միավոր է զիջում և երկրորդն է: 22 միավոր ունի նաև երրորդ տեղ բարձրացած «Ռեալ Սոսյեդադը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ