Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է գերմանական «Լայպցիգի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում տարած հաղթանակը (2-0):
«Հիանալի հաղթանակ էր «Ռեալի» համար, թեև մենք ստիպված էինք տառապել առաջին խաղակեսում: Կարևոր է, որ մենք ուշադիր խաղացինք պաշտպանությունում:
Հանդիպման առաջին խաղակեսում թիմը դանդաղ ֆուտբոլ էր ցուցադրում, սակայն ընդմիջումից հետո սկսեցին շատ ավելի եռանդուն գործել։ Վալվերդեն այժմ հիանալի մարզավիճակում է, նա իրեն լավ դրսևորեց հյուրերի տուգանային հրապարակում»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Ռեալը» 6 միավորով F խմբի միանձնյա առաջատարն է: