Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դեմ է բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոյի՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը, հայտնում է El Chiringuito-ն։
Իտալացի մասնագետը Կազեմիրոյին համարում է թիմի կարևոր խաղացող և կողմ չէ նրա վաճառքին։ Անչելոտին կարծում է, որ մադրիդցիները չեն հասցնի բրազիլացուն արժանի փոխարինող գտնել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բրազիլիայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստն առաջիկա 48 ժամվա ընթացքում բուժզննում կանցնի «Մանչեսթեր Յունայթեդի» համար:
Հիշեցնենք, որ բրազիլացին 2013 թվականից է խաղում «Արքայական ակումբում»:


