Logo

Անչելոտին ամփոփել է «Բարսելոնայի» դեմ խաղը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:32 / 16.10.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ տնային հաղթանակը (3-1):

«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է ներդներ առավելագույն ուժերը, և մենք դա արեցինք: «Ռեալը» լավ սկսեց, արագ առաջ անցավ հաշվի մեջ ու ամբողջ երկրորդ կեսում վերահսկում էր խաղի ընթացքը:

Միլիտաոն պետք է ճնշում գործադրեր Լևանդովսկիի վրա, իսկ Կրոսի ու Չուամենիի շնորհիվ մենք լավ ղեկավարում էինք ֆուտբոլիստների գործողությունները:

Ես հիշեցի նախորդ մրցաշրջանն ու ոչ մի նոր բան «չհորինեցի» (կատալոնական ակումբից 0-4 հաշվով կրած պարտությունը,- խմբ.): 

Այս խաղում փորձեցի ֆուտբոլիստներին թողնել իրենց դիրքերում: Հատկապես կառանձնացնեմ Մոդրիչին, որը փայլեց մրցակից կիսապաշտպանների դեմ պայքարում»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ այդ հաղթանակից հետո «Ռեալը» վաստակել էր 25 միավոր և գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղ նահանջած «Բարսելոնան» ունի 22 միավոր: Վերջին 7 «Էլ Կլասիկոներից» 6-ում մադրիդցիները հաղթել են կատալոնական ակումբին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ