Ինչպես արդեն հայտնել ենք, «Բարսելոնան» ընկերական խաղում նվազագույն հաշվով առավելության է հասել «Ռեալի» նկատմամբ։ «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է խաղը։
«Մենք լավ էինք պաշտպանվում, բայց մեզ փոքր-ինչ չբավականացրեց որակը»։
Խոսելով Բենզեմայի բացականության մասին՝ մասնագետը հավելել է. «Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է և երբ բացակայում է՝ թիմին ինչ-որ բան չի հերիքում»,- Անչելոտիի խոսքն է մեջբերում Marca-ն։


